ԱՄՆ մեկնելը 4,5 անգամ ավելի մատչելի է քան Սևանի շուրջ «փաշինյանական հեծանվավազքը». «Ժողովուրդ»
![]() 195 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2 օրում Սևանի շուրջ կատարած «փաշինյանական հեծանվավազքը»։ Հիշեցնենք, որ 15 մլն դրամ՝ գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար էր արժեցել Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր նաև Ազգային ժողովի աշխատակազմ և հետաքրքրվել, թե որքան է արժեցել Արսեն Թորոսյանի այցը ԱՄՆ։ Հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Սույն թվականի փետրվարի 3-6-ը Վաշինգտոն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 586 հազար դրամ»,- նշված է հարցման մեջ։ Բայց ԱՄՆ ավիատոմսը միայն մոտավորապես 400 հազար ՀՀ դրամ է, հարց է առաջանում՝ որտեղ է գիշերել Թորոսյանը 186 հազար դրամով, ինչով է սնվել այդ դեպքում: Փաշինյանի հրապարակումներից հասկանում ենք, որ Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան, սակայն պատվիրակության կազմում Հակոբյանի անունը բացակայում էր։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից փոխանցել էին, որ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու ծախսերը կատարվել են անձնական միջոցների հաշվին։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
