Փոխվարչապետի գրասենյակն արձագանքում է սահմանազատման հարցին. «Ժողովուրդ»
![]() 183 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սահմանագծում և սահմանազատում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից, սակայն զինծառայողների ծնողների ահազանգի համաձայն՝ այդ գործընթացում ներգրավվելու են նաև ՀՀ զինված ուժերը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ հասկանալու համար, թե ճիշտ են արդյոք նման տեղեկությունները։ Ստացել էինք հետևյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համաձայն գործող Կանոնակարգի 1-ին եւ 2-րդ հոդվածների 2-րդ մասերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ սահմանազատման աշխատանքները և համալիր միջոցառումները իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաև աշխատանքներում ներգրավվող փորձագետների և մասնագետների կողմից»,- ասված է պատասխանում։ Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ և Սոթք համայնքներից։ Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անխախտելիության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։ Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
