Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ». Արմեն Աշոտյան

«Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ». Արմեն Աշոտյան
142
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 10:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր մոտ մեկ ժամվա ընթացքում Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ, թեպետ իրականում այդ զազրելի՝ իր բովանդակությամբ և փնթի՝ իր փաթեթավորմամբ կուտը ավելի շուտ մոխրագույն (գորշ) գայլի 14 երանգների մասին էր։
«А теперь я Наташа» մակարադը չի աշխատում, քանզի գլխաշորի տակից ակնբախ են «Գյուլչատայի» դիմագծերը։
Այս հակահայկական օպերացիան վաղուց էր տեսանելի, և միայն ընթացիկ ամսվա մեջ երկու անգամ դրան անդրադարձել եմ՝ տարբեր ձևաչափերով։
1. «Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։
Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։
Այսպես են վարվել և վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և այլն։
Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաև ոչ ինտելեկտուալ պոտենցիալ, և ոչ էլ բարոյական հեղինակություն»։
2. «Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան