Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Սրան պետք է փոխել, քանի ինքը չի փոխել մեր երկրի անունն ու մեր ազգանունները». Մարգարիտ Եսայան

«Սրան պետք է փոխել, քանի ինքը չի փոխել մեր երկրի անունն ու մեր ազգանունները». Մարգարիտ Եսայան
134
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 11:42

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «14 կետանոց ճամարտակություն՝ իլհամին բավարարելու համար
Դրա «գաղափարախոսական» հերթական վտանգավոր բառակույտը, նման էր էն պահին, երբ ոռնաց «Արցախը Հայաստան է» և ապա, գնաց Պրահայում և ասաց ուղիղ հակառակը։ Հիմա էլ թվարկում է մեր ժողովրդի համար կարևոր արժեքներ և հընթացս մերժում դրանք։
Սրան պետք է փոխել, քանի ինքը չի փոխել մեր երկրի անունը, Սահմանադրությունը, մեր ազգանունները, և վերջնականապես չի կործանել մեր երկրի ապագան՝ փոխելով, մերժելով, թրքացնելով։
Այլ անելու բան չպետք է ունենանք, սրան հեռացնելը պետք է դառնա աշխարհի և ՀՀ-ի բոլոր հայերի, բոլոր քաղաքացիների միակ իրական գաղափարախոսությունը»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան