Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Վալիդատորը մերժում է վճարումը, սակայն քարտից գումար է գանձվում»․ Սամվել Հակոբյանը՝ պատճառների մասին

«Վալիդատորը մերժում է վճարումը, սակայն քարտից գումար է գանձվում»․ Սամվել Հակոբյանը՝ պատճառների մասին
177
Այսօր, 15:18

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է տրանսպորտում վճարումներ կատարելիս քաղաքացիներին հանդիպած խնդիրների մասին, որոնց պարզաբանումները նա ստացել է «Թել-սել»-ից․ «Ի՞նչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ վալիդատորը մերժում է քարտային վճարումը, սակայն երեկոյան քարտից գումար է գանձվում։ Ըստ «Թել-սել»-ի ղեկավարության պատճառները հետևյալն են․ առաջինը՝ գումարը կարող է գանձվել գիշերը այն դեպքում, եթե վճարման պահին քարտն ունեցել է գործարքների քանակի սահմանափակում։ Երկրորդ պատճառը․ եթե քարտի վրա լինի գումարային սահմանափակում և երրորդ պատճառը՝ որ այդ պահին վճարումը հաստատվում է՝ անկախ նրանից՝ քարտի վրա գումար կա, թե՝ ոչ, ապա հետո գործարքը հաստատվում և գումարը գանձվում է»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ հունվար ամսին մարդիկ վճարել են, վալիդատորը տվյալ պահին մերժել է, ապա գումարները սկսել են գանձվել մեկ ամիս հետո։ «Մենք առաջարկում ենք բոյկոտել, բայց եթե վճարում եք, քարտերը մի քանի անգամ մի մոտեցրեք, միևնույն է գումարը գանձվելու է»,- ասաց Հակոբյանը։

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան