Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պատկերացնո՞ւմ եք սրանց գնալուց հետո ինչեր են բացահայտվելու». Սևակ Հակոբյան

«Պատկերացնո՞ւմ եք սրանց գնալուց հետո ինչեր են բացահայտվելու». Սևակ Հակոբյան
110
Երեկ, 22:30

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարճ ասած՝ այս իշխանությունը թալանի պիտակը կպցրել է նախկիններին, արել է այնպես, որ հենց խոսեք թալան, կոռուպցիայից, հասկանաք նախկիններին, նախկիններով ծածկել են իրենց թալանը։ Բայց իրականում ամենամեծ թալանով զբաղված են իրենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ սրանց գնալուց հետո ինչեր են բացահայտվելու։ Վաղը պարզվելու է, թե բենզինի մեջ, ծխախոտի մեջ, ադամանդի մեջ, հազար ու մի տենդերների ու այլ բաների մեջ ինչ ճանապարհներով ինչեր են արել։ Իրական թալանը կերևա միայն իրենց գնալուց հետո։
Էս ամենը, իհարկե, վերականգնելի է․ բայց սրանք թալանել են նաև անվերականգնելի բան՝ թալանել ու մեզնից խլել են մեր հայրենիքը, մեր Արցախի Հանրապետությունը, որի վերականգնումն արդեն երազանք է թվում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան