Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից պարզաբանում ենք պահանջելու սկանդալային ձայնագրության վերաբերյալ»․ Արշակ Սարգսյան

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից պարզաբանում ենք պահանջելու սկանդալային ձայնագրության վերաբերյալ»․ Արշակ Սարգսյան
125
Այսօր, 00:00

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կայցելեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Թևոսյան փող., 5 շենք)՝ պարզաբանում պահանջելու համացանցում տարածված սկանդալային ձայնագրության վերաբերյալ։
Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման»։

Նշենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, թե ինչպես են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ենթակայանի ղեկավարները հրահանգներ տալիս վարորդներին՝ եթե չեն վճարում, մի՛ քշեք։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան