«Քաղաքական դաշտը կարևոր փորձություն է անցնելու Գյումրիի ընտրությունների ժամանակ». Արմինե Օհանյան
![]() 230 Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 18:24 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր քաղաքական դաշտը 2021-ից հետո առաջին կարևոր փորձությունն անցնելու է մարտի 30-ին՝ Փարաքարի ու հատկապես՝ Գյումրիի ընտրություններին: Այդ օրն է երևալու, թե արդյոք մնացե՞լ է որևէ կարմիր գիծ, որն այս իշխանությունը դեռևս չի խախտել: Եվ նախընտրական ճնշումներից, հետընտրական այլանդակություններից զատ, արդյո՞ք նաև բուն քվեարկության օրն է պատրաստ դիմել զեղծարարության ու ճնշումների՝ հանրապետության երկրորդ քաղաքում իշխանություն զավթելու համար: Երևալու է նաև, թե որքանով են քաղաքական ուժերը քաղաքակիրթ պայքարի ունակ, կարողանալո՞ւ են նախընտրական գրագետ, հետաքրքիր քարոզչություն ծավալել՝ չզզվեցնելով, չհոգնեցնելով ընտրողին: Կարողանալո՞ւ են հսկել, որ իշխանությունը չափը չանցնի, օրենք չխախտի, ապօրինի մեթոդների չդիմի՝ շարքային ընտրողների դեմ: Կարողանալո՞ւ են գործարքի չգնալ և հանուն մի քանի մանդատի հոգիները չծախել սատանային: Այս ընտրությունները նաև լուրջ փորձություն են լինելու ընտրողների համար: Դրանք նախ ցույց են տալու, թե որքանով է հայ մարդը քաղաքական առումով ակտիվ, քաղաքացիական առումով՝ գրագետ, իր համայնքի առումով՝ սրտացավ և բազում թեկնածուների միջից լավին ընտրելու ունակ: Որքանո՞վ է դասեր քաղել նախորդ ընտրություններից, ինչ կարծիքի է 7 տարի շարունակ իշխող ուժի մասին: Կարողանո՞ւմ է տարբերել կեղծ ընդդիմադիրին՝ իրականից, քաղաքական խարդախին՝ քաղաքական հեռանկար ունեցողից, իշխանության կցորդին՝ ինքնուրույն գործողից: Նաև կերևա, թե աշխատո՞ւմ են արդյոք թայֆայական լծակները, հաղթահարե՞լ է շարքային ընտրողը բոլոր վախերն ու կախվածությունները տարբեր գողականներից, պաշտոնյաներից, փողատերերից: Մի խոսքով, հետաքրքիր՝ լակմուսային ընտրություններ են լինելու, և ցույց են տալու մեր հասարակության բոլոր հիվանդությունները, առողջանալու ձգտումն ու իր կյանքում փոփոխություններ անելու կամքը»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
