«Իշխող վարչակարգի քաղաքականության հիմքում ոչ թե ՀՀ-ի գոյությունն է, այլ իշխանության մնալը»․ Տիգրան Աբրահամյան
![]() 217 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 19:06 «Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության։ «Արդյո՞ք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցում է իրադրության լրջությունը: Վստահ եմ՝ այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունն իրացնել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի: Իշխանության հանցավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ «պարտվողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»,- ընդգծեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
