«Բաքվի վրա ճնշումները չեն կարող ազդեցություն չունենալ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 270 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 19:12 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և տեսակցել Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր այլ հայրենակիցների։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանը ասել է, թե «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։ Կարծում եմ այս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել։ Իսկ ՄԻՊ-ի այցը և այս հաղորդագրության տարածումը, իմ գնահատմամբ, վկայում են՝ Բաքվի վրա ճնշումները չեն կարող ազդեցություն չունենալ։ Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
