«Աշխարհաքաղաքական լճացումը սկսում է ալեկոծվել»․ Վարդան Ոսկանյան
![]() 240 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 00:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող նկատելի զարգացումները թույլ են տալիս մեծ զգուշավորությամբ, բայց արդեն իսկ ենթադրել, որ նախագահ Թրամփի վարչակազմը նախանշել է «Քիսինջերի հակառակ քաղաքականության» ուղով ընթանալու միտում։ Եթե 1970-ականներին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախաձեռնել էր Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացում՝ զգուշանալով Չինաստանի հետ համագործակցության արդյունքում ԽՍՀՄ-ի անվերահսկելի հզորացումից, ապա այժմ Թրամփի վարչակազմը կարծես սկսում է վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական ուղեգիծ՝ զգուշանալով Չինաստան-Ռուսաստան գործակցության արդյունքում Չինաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդումից։ Թե ինչպես կընթանան այժմ նախանշվող սաղմնային գործընթացները Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում, դեռևս շատ էլ հստակ չէ, սակայն այն որ վերջին տարիների աշխարհաքաղաքական, պատկերավոր ասած, լճացումը սկսում է ալեկոծվել, միանշանակ է»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
