«Տիգրան Ավինյանը չի միջամտել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը»․ Հայկ Կոստանյան
![]() 338 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 23:42 Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդվածի՝ հայտնում եմ հետևյալը։ Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։ Նշենք, որ երեկ «Հետք»-ը հրապարակել էր հոդված՝ մասնավորապես հայտնելով․ «ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը»։ Աղբյուրը` Հայկ Կոստանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
