Կիրակի, 09 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի դեսպան լինելու ժամանա՞կ էր ագենտ, թե՞ դրանից հետո». Տիգրան Վարդանյան

«Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի դեսպան լինելու ժամանա՞կ էր ագենտ, թե՞ դրանից հետո». Տիգրան Վարդանյան
163
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 10:06

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին երկու հարց
Առաջին: Եթե, ըստ ձեր որոշ շրջանակների Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում աշխատելու առաջարկ անելը Սերժ Սարգսյանի կողմից մեծագույն սխալ էր ու նա բրիտանական գործակալ էր, ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն այդ սխալ որոշման հիման վրա, այդ բրիտանացի ագենտին շնորհավորում նախագահի պաշտոնը ստանձնելիս:
Ի դեպ, սրա մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Քոչարյանն իր շնորհավորական նամակում «քաջ առողջություն և հաջողություն է» մաղթել ձեր աջակիցների կողմից հռչակված բրիտանացի ագենտին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը արտերկրում գտնվելու պատճառով չի մասնակցել Արմեն Սարգսյանի ինագուրացիային։
Եվ երկրորդ: Եթե, ըստ ձեր որոշ աջակիցների, Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելը սխալ էր, ապա ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույցի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Բա սխալ էր: Ի դեպ, սրա մասին ևս հայտնել է Վիկտոր Սողոմոնյանը:
Բոնուս 1: Ձեր աջակիցներից ոմանք ասում են, որ Արմեն Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել 2-րդ նախագահի օրոք: Շատ լավ: Կխնդրեմ ասեք, թե ի՞նչ պայմաններում և ինչից ելնելով ա էդ ագենտը 1998-2000թթ. եղել Մեծ Բրիտանիայի դեսպան: Եվ այդ ժամանա՞կ էր ագենտ, թե՞ դրանից հետո:
Բոնուս 2: Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը 2020թ. հանդիպում այդ բրիտանացի ագենտին Ալեքսանդր հյուրանոցում: Սա էլ դուք եք ասել էլի: Ի՞նչ է քննարկվել պրն. նախագահի հետ այդ հանդիպման ժամանակ: Եթե իհարկե կարող եք գաղտնազերծել:
Հ.Գ. Ախպոր պես, Վիկտորին հետ կանչեք»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան