ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով
![]() 194 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 11:00 Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։ «Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», - իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։ Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
