«Ռուբեն Վարդանյանը կոչ է անում մտածել ոչ թե իր, այլ խնդիրների մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 228 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 13:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուբեն Վարդանյանի ուղերձը թողնում է խիստ հակասական տպավորություն: Կա հրաժեշտի ուղերձի զգացողություն, և այդ զգացողությանն ընդդիմանալու մեծ ցանկություն: Մյուս կողմից, ըստ իս, ուղերձն իր չափազանց ուժգին էմոցիոնալ լիցքով եւ դրանից բխող ճնշմամբ, այդուհանդերձ ունի այդ միջոցով մտածելու հրամայականն առավել անվրեպ տեղ հասցնելու նպատակ: Եվ պետք է հուսալ, որ հանրությունը չի բավարարվի միայն տարածելով, այլ կբավարարի նաև մտածելու այդ նպատակը: Ընդ որում, որքան ես եմ կարողանում հասկանալ, Վարդանյանը բավականին հստակ կոչ է անում մտածել ոչ թե իր մասին, այլ խնդիրների, դրանց խորքի մասին: Լսելն իհարկե ծանր է, բայց առավել ծանր է մտածել այն տողատակերի մասին, որ շոշափում է նա: Ի վիճակի՞ է մեր հանրությունը. դրա առաջատար կամ այդպիսի հավակնություն ունեցող խմբերը՝ ստանձնել այդ առավել ծանրը: Թե՞ այդուհանդերձ մտքի և հոգու ուժը չի բավականացնի անել դա: Մինչդեռ, իմ կարծիքով Վարդանյանի ուղերձը այդ ուժի հրամայականի մասին է, էմոցիայի գոտու «հարմարավետությանը» չհանձնվելու անհրաժեշտության մասին է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
