«Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ ուզո՞ւմ ես գերիները գան, թե՞ չէ»․ Սևակ Հակոբյան
![]() 250 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 23:36 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանին պետք է շատ ուղիղ հարց տալ․ Մի պահ պատկերացրեք՝ հանկարծ գերի ընկնի Նիկոլը․ հլը պատկերացրեք ու հարցաքննվի, ի՞նչ է ասելու․ կմոռանա, որ Ղարաբաղը հանձնելու մեղքը բարդել է նախկինների վրա»։ «Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում են այն կցկտուր լուրերը, որ գալիս են Բաքվում հայերի դատավարությունից։ Ու անգամ այդ կցկտուր ինֆորմացիաները փաստում են, որ որքան վախկոտ ու անինքնասեր է հանդես գալիս ՔՊ-ական իշխանությունը, այնքան հերոսական են զրկանքները կրում թշնամու բանտերում գտնվող մեր հայրենակիցները։ Արցախի ՊԲ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, համաձայն հրապարակումների, իրեն պահել է հայ գեներալի պես, հաստատել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը ասել է, որ մասնակցել է ազատագրական պայքարին և նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ, կմասնակցեր։ Գեներալները չգիտե՞ն, որ այդ խոսքերն ասում են թշնամի պետության մեջ, կալանավորի կարգավիճակում, ծանր հոդվածների տակ, ու իրենց խոսքերը ծանր կնստեն իրենց վրա։ Գիտեն, բայց հենց դրա համար էլ հերոս են ու գեներալ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, որ Հայաստանը ներգրավվել է պատերազմին, որովհետև անվտանգության երաշխավորն էր ու ուներ լեգիտիմություն։ Հերքել է ադրբեջանական մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել: Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը ասել է՝ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է։ Ռուբեն Վարդանյանը ուղերձում Ադրբեջանին մեղադրում է օրենքներն ու ընթացակարգերը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, նենգափոխելու մեջ։ Մի պահ պատկերացրի, որ հանկարծ գերի ընկներ Նիկոլը․ հլը պատկերացրեք ու հարցաքննվի, ի՞նչ է ասելու։ Կմոռանա, որ Ղարաբաղը հանձնելու մեղքը բարդել է նախկինների վրա, կասի՝ այ ադրբեջանցիներ ջան, ես եմ հանձնել, ես եմ նվիրել։ Երբ Բաքվում այդ շինծու դատավարությունը սկսում էր, մենք մեզ ներշնչել էինք, որ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի ցավոտ բաներ լսելու, որովհետև մարդիկ թշնամու բանտում են, կտտանքների մեջ ու հնարավոր է ասեն բաներ, որ մեզ վատ զգանք։ Բայց առ այս պահը այլ պատկերի ենք առնչվում։ Իհարկե, պետք է նշենք, որ այս տեղեկությունները տարածում է ադրբեջանական կողմը՝ դիտմամբ, որպեսզի Նիկոլի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմնավորի Հայաստանին ագրեսոր ներկայացնելը, Հայաստանի դեմ սադրանքների գնա։ Իսկ դա վերստին նշանակում է, որ պետք է իշխանությունը ամեն քայլի գնա նրանց ազատելու համար։ Բայց մենք միաժամանակ տեսնում ենք, որ թեև մեր հայրենակիցներին այնտեղ կտտանքների են ենթարկում, բայց ավելի արժանապատիվ են իրենց պահում, քան այստեղ իշխանության ղեկին գտնվող, թիկնազորով շրջողները։ Հայաստանի իշխանութունը, կհամարձակվեմ ասել, ծայրահեղ հիմար թեզ է առաջ բրդում, թե՝ գերիների մասին մի՛ խոսեք, որ շուտ գան։ Այսինքն՝ ո՞նց պետք է գան։ Ինչ-որ մեկը նրանց բերելո՞ւ է, թե՞ իրենց ոտքով գալու են։ Միջազգային հանրությո՞ւնն է ճնշելու։ Ադրբեջանը, կարդացինք, որ միջազգային կազմակերպությունների է հանում իր երկրից․․․ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ դու ուզո՞ւմ ես գերիները գան, թե՞ չէ։ Շատ ուղիղ պետք է հարցնել։ Չասեք հայը ո՞նց չի ուզենա։ Նիկոլը ուզո՞ւմ է վերադառնան։ Նիկոլը ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նիկոլը չի՞ ծրագրում տարածքներ տալ։ Եթե ոչ, ուրեմն խիստ անտրամաբանական է իր էս պահվածքը։ Այնտեղ հայկական շահ չկա»,- տեսանյութում նշել է Հակոբյանը։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
