Սիրիայում վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է զոհվել․ #SOHR

Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) պնդում է, որ վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է սպանվել Սիրիայում։
Հինգշաբթի օրը Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել: Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։
«Մարդկային զոհերի թիվն աճեց այն բանից հետո, երբ զինյալները օգնության դուրս եկան անվտանգության ուժերին և պաշտպանության նախարարության կազմավորումներին: Շաբաթ երեկոյան զոհերի ընդհանուր թիվը հասել է 1018-ի, այդ թվում՝ 745 խաղաղ բնակիչների, որոնք սառնասրտորեն ոչնչացվել և սպանվել են ջարդերի ժամանակ»,- ասվում է SOHR-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ սպանվել են անվտանգության ուժերի և դաշնակից ուժերի 125 անդամներ, այդ թվում՝ 93 սիրիացիներ և սիրիական նոր կառավարության 148 հակառակորդներ։
Նշենք, որ զինված բախումների հետևանքով Լաթաքիայում երկու հայ է զոհվել։

Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»
1809:36
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
2909:24
Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»
3409:18
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան․ «Հրապարակ»
4709:12
«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
11103:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
10902:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
12900:18