Ոստիկանությունը լցվել է Փարաքար. «Հրապարակ»
![]() 237 Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 09:12
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ «մասսովկա» ապահովել։ Բանն այն է, որ նույն օրը, վարչապետի այցից 1 ժամ առաջ, համայնքի կենտրոնում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։ Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է, համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն «ախրաննիկներով» քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարևել, նկարվել և արագ հեռացել։ «Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ»,- պատմեց փարաքարցի մի կին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
