«Ամեն միջակ փաստաբան չէ, որ պետք է գլուխը մտցնի քաղաքական հարցերի մեջ»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևի հարցազրուցին՝ ասելով, որ չի կարելի ամեն ինչ խառնել իրար և հայտարարություններ անել, որոնց տակից հնարավոր չէ դուրս գալ:
«Խոսելով կրթական ցենզի մասին՝ Կոչուբաևը այնպիսի վտանգավոր թեզ է առաջ քաշվում, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը 2015-ին, որտեղ կրթական ցենզ նշված չէ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար, իբր թե կարվել է Նիկոլ Փաշինյանի վաղվա իշխանության գալու համար: Սա վտանգավոր և մարազմատիկ թեզ է, որը մանիպուլյացիա է և իրականության խեղաթյուրում: Նման նորմեր գործում են աշխարհի շատ երկրներում: 2015-ի սահմանադրական գործընթացում այդ նորմերը եղել են համաձայնեցված Վենետիկի հանձնաժողովի հետ: Դա ընդամենը փոփոխության մի դրվագ է եղել, որը բնական է, որ արվում էր ընդհանուր լոգիկայից ելնելով»:
Անդրադառնալով Կոչուբաևի կողմից հնչեցված Նիկոլ Փաշինյանին համաներում շնորհելու թեմային՝ Բաբայանը նշել է. «Համաներման մասին խոսելը ևս մանիպուլյացիայի շրջանակներից է: Հազարավոր մարդիկ են համաներվել, ոչ միայն Նիկոլ Փաշիյանը: Այդ համաներումը նախ հոդվածներով է, այլ ոչ թե անձերով: Սա մանիպուլյացիաների մի ձև է, որը անում է երկրորդ նախագահի թիմը, Կոչուբաևի արտահայտությունները դրա վառ ապացույցն էին: Սա լուրջ քաղաքական տեղեկատվական պատերազմի մի ձև է, որը հետևողոկան կազմակերպվում է»:
«Մի մտեք այն դաշտ, որտեղ դուք տեղյակ չեք, թե ինչ է կատարվել: Ամեն միջակ փաստաբան չէ, որ պետք է իր գլուխը մտցնի գլոբալ քաղաքական հարցերի մեջ»,- հավելել է Բաբայանը:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
4803:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
6002:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
6701:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
7800:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
9900:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
76Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
67Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
75Երեկ, 22:42