«Միջազգային իրավունքը մեր աչքի առաջ գահավիժում է»․ Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խաղաղության պայմանագիրը շատ կարևոր, բայց միայն առաջին քայլն է։ Դրանից հետո հարկավոր է մեծ տեմպերով ձեռնամուխ լինել Հարավային Կովկասում սերտ ինտեգրացիոն գործընթացների ծավալմանը։
Միջազգային իրավունքը մեր աչքի առաջ բառի բուն իմաստով գահավիժում է. աշխարհի հզորներն առանց սեթևեթելու խոսում են մի կողմից՝ Ուկրաինայում Ռուսաստանի օկուպացրածը օրինականացնելու, մյուս կողմից՝ ԱՄՆ կողմից Գրենլանդիան ուժով բռնակցելու մասին, իսկ Եվրոպան Ֆրանսիայի առաջնորդությամբ ռազմավարական որոշումներ է կայացնում իր սեփական անվտանգային համակարգը կառուցելու ու ռուսական վտանգը համատեղ չեզոքացնելու ուղղությամբ։
Այս իրավիճակում մեր տարածաշրջանի երեք երկրները ամենախոցելի զոհի կարգավիճակում են հայտնվում՝ բնակչությամբ, տարածքով, տնտեսությամբ՝ անմիջական սահմանով ու պատմական գաղութային անցյալով պայմանավորված։ Այսպես կոչված՝ «համեղ պատառ» (легкая добыча, low-hanging fruit)՝ որսի համը զգացած վերականգնվող կայսրության աչքերում։
Շրջել փոխադարձ թշնամության, անվստահության ու հակամարտության էջը, հենվել բացառապես համատեղ կենսական շահերի վրա, կնքել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, իրականացնել սինխրոն արտաքին քաղաքականություն, խորացնել տնտեսական համագործակցությունը, դիտարկել անվտանգային ընդհանուր միջավայրի ձևավորման հնարավորությունը՝ զենքերն ուղղելով ոչ թե միմյանց, այլ արտաքին ախոյանների ուղղությամբ։
Այս քայլերն են, որոնք տեսանելի ապագայում կարող են կշիռ հաղորդել տարածաշրջանին, կանխել նրա նկատմամբ մեծերի ախորժակը, գրավչություն հաղորդել ներդրումների ու գլոբալ կոմունիկացիոն նախագծերի առումով։ Եթե կուզեք՝ մինի ԵՄ, որը ժամանակի հետ այդ նույն ԵՄ-ի մաս կարող է դառնալ՝ իր վրա տարածելով նաև վերջինի (գումարած Բրիտանիայի և ինչու չէ, Թուրքիայի) անվտանգային հովանոցը։
Հակառակը առողջ բանականության տեսանկյունից մի տեսակ ինքնասպանության է նման։ Կարծեմ թե քաղաքական էլիտաների մոտ այս գիտակցումը կա, մնում է անել հստակ քայլեր, որից հետո աշխատել հասարակությունների հետ»։

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից
6211:06
«Զելենսկու՝ Երևանից արված պրովոկացիան, եվրոպացիք էին սարքել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
5010:54
«60 մլն դոլարի խախտում թույլ տված Արմեն Սարգսյանը ֆռֆռում է Լոնդոնում, իսկ «Տոյոտա Արմենիա»-ին հողհատկացում կատարած Քոչարյանը բանտում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
4510:36
«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան
5510:12
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
14809:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
12403:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
19901:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
147Երեկ, 18:42