«Եռակողմ հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին հարցրել է` ինչո՞ւ կանգ առաք, դուք ուժեղ բանակ ունեիք». Սթիվ Ուիթքոֆ
![]() 337 Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 23:30 ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկական պետական ղեկավարի օրինակ է։ «Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու իրենը (նկատի ունի բռնազավթված Արցախի Հանրապետությունը-խմբ)»,- ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ուիթքոֆի խոսքով, օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք»։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել մեզանից խլվածը։ Ինձ ավելին պետք չէ»։ Հատուկ դեսպանը նշել է, որ սա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մեջբերել է՝ որպես իմաստուն պետական ղեկավարի օրինակ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
