«Կողմերը դեռ հեռու են խաղաղությունից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին:
Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:
Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»:

«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
2902:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
15100:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
63Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
71Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
75Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
85Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
76Երեկ, 21:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
72Երեկ, 20:06