Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ողջունում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը»․ Զուրաբիշվիլի

«Ողջունում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը»․ Զուրաբիշվիլի
207
Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 19:54

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությանը, փոխանցում է aliq.ge-ն։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը: Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վճռորոշ քայլ է կովկասյան տարածաշրջանում կայունության ճանապարհին։ Այս պատմական ձեռքբերումը խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ է բերում»,- գրել է Զուրաբիշվիլին՝ X-ի իր էջում։