«Ժողովրդի՝ պատերազմից վախը դարձել է այս իշխանության քաղաքական վառելիքը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմի ձեր վախը օգտագործելով իրենց ընտրել տվեցին: Ձեզ խոստանում էին խաղաղության պայմանագիր, արդյունքում պատերազմի ձեր վախը շահարկելով հանձնեցին Արցախը: Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմից ձեր վախը օգտագործելով՝ թշնամուն հանձնեցին արդեն Հայաստանի տարածքները: Հետո ձեզ կրկին խոստացան խաղաղության համաձայնագիր և կրկին պատերազմի ձեր վախը շահարկելով՝ սկսեցին դավաճանել և Բաքվի բանտում բրախել հայերին: Հիմա համաձայնագիրը դարձավ հուշագիր, և կրկին պատերազմից ձեր վախը շահարկելով՝ կրկին մուրացել են կետեր, որոնք հենց ձեր գոյաբանական սպառնալիքն են: Շուտով այդ համաձայնեցված կետերը դառնալու են վերապահումներ, որոնք իրականում դառնալու են Casus belli- պատերազմի առիթ:
Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի: Հասկացե՛ք, որ ձեր վախերն ու ձեր հոգեբանական և ինքնապահպանման բնազդը դարձել է այս իշխանության քաղաքական վառելիքը, սրանց գոյության սնունդը և վերջապես հենց ձեզ ավիրելու լեգիտիմ իրավունքը: Այս ամենը կավարտվի հենց այն պահին, երբ հենց դուք կառավարեք ձեր վախերն ու սպասելիքները նրանց փոխարեն: Կրկին, սրանց խաղաղության ճանապարհը ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմի առիթ:
P.S. Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի՝ այս իշխանությունը այլ օրակարգ չունի և օրգանապես ունենալ այլևս չի կարող»:

«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
4009:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
2409:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
3109:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10403:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10402:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
26200:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
112Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
96Երեկ, 23:24