ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ
![]() 257 Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 10:06 Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Այս մասին գրում է «Առավոտ»ը։ Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը։ 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերում «փրայմերիզին» մասնակցած անձինք են՝ Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մշակման ու իրականացման բաժնի ավագ մասնագետ, Լևոն Անանյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ, Շավարշ Արամյանը՝ ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ։ Ցուցակում ընդգրկված են ՔՊ-ի գրեթե բոլոր անդամները, կարկառուն դեմքերը։ Ընդգրկված են նաև շիրակցի պատգամավորները, նույնիսկ պատգամավորներից մեկի Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը՝ Գյումրու անտառտնտեսության անտառապետը։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակում ընտանիքի անդամներն են որդիները, դուստրերը կամ բարեկամ-ազգականները, ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մեծ թվով բուժահաստատությունների ու դպրոցների տնօրեններ։ Օրինակ՝ ցուցակի 12-րդ տեղում Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Աստղիկ Բեյբությանն է, 14-րդ համարում «Հանրապետական շտապօգնության ծառայության» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանն է, 19-րդ տեղում Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Դավոյանն է։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ևս ցուցակում է՝ 27-րդ տեղում, Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուկյանը ևս ընդգկրված է։ Ցուցակում է նաև «Ազատանի բուժ ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Իննա Դանիելյանը։ Գյումրի բժշկական կենտրոնի պատանատոմիական բաժանմունքի վարիչ Անդրիասյան Արկադին ևս ցուցակում է՝ 51-րդ տեղում։ Կան նաև բավական մեծ թվով դպրոցների տնօրեններ, օրինակ՝ 36-րդ տեղում «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Վարդանյանն է, 37-րդ տեղում Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող Անահիտ Շահնազարյանն է։ Ցուցակում է նաև «Պեմզաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Լիանա Հարությունյանը, Գյումրիում գրանցված Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը։ «Առավոտը»-ը գրում է, որ բոլոր տնօրեններն առանց բացառության կուսակցականներ են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
