«Երկրի ներսում նստած են թշնամի իշխանավորները, ինչո՞ւ պետք է վստահենք»․ ակցիայի մասնակից

«Ինչո՞ւ պետք է վստահենք․ եկավ իշխանության սուտ խոստումներով, նախկիններին կեղեքիչ համարեց, ինքը դարձավ ամենամեծ թալանչին, սկսեց նաև հայրենիք հանձնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիայի մասնակից Անժելա Գաբրիելյանը։
«Մի ամբողջ Ղարաբաղ՝ դրախտավայր հայրենիք կուլ տվեց՝ Ադրբեջանի հետ, և այսօր մեր պետականությունն է վտանգված՝ մայր Հայաստանն է կորստի առաջ կանգնած։ Իհարկե, պիտի անվստահություն հայտնենք։ Եթե այսօր դրված է Սահմանադրության փոփոխության հարցը, դրված է մեր դատական հայցերը միջազգային ատյաններից հետ կանչելու հարցը, և դրա դիմաց ոչ մի պահանջ չկա, նույնիսկ գերիների վերադարձի մասին խոսք չկա, դա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մեր երկրի ներսում նստած են թշնամի իշխանավորները, դրա համար էլ անվստահություն ենք հայտնում»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը։
Նշենք՝ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիա են կազմակերպել՝ ցույց տալու, որ դեմ են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։

«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
1519:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
4918:24
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
4518:00
«Ինձ չեն հետաքրքրում ամուսնուս փողերը. դրանից ավելի կարևոր բաներ կան». Լիլյա (տեսանյութ)
11117:37
«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
6516:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7516:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
16216:01
«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6815:42