Tesla-ի ներդրողը Իլոն Մասկին կոչ է անում հեռանալ

Tesla-ի առաջին ներդրողներից մեկը՝ Ռոս Գերբերը, կոչ է արել Իլոն Մասկին հեռանալ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում նրա «հակասական գործունեության» պատճառով: Գերբերը կարծում է, որ այն վնասում է Tesla-ի բիզնեսին և բաժնետոմսերին:
«Իլոնը պետք է կամ վերադառնա Tesla-ում աշխատելու, կամ գտնի նոր գործադիր տնօրեն և պետական աշխատանքով զբաղվի»,- ասել է նա Sky News-ին:
Սա առաջին նման կոչն է ներդրողների կողմից։ Թրամփի վարչակազմում Մասկի պաշտոնավարման ընթացքում Tesla-ի շուկայական կապիտալը նվազել է 48%-ով, իսկ վաճառքները Եվրոպայում կտրուկ նվազել են: Իրավիճակի վրա ազդել են Մասկի հայտարարությունները և նրա աջակցությունը ծայրահեղ աջ կուսակցություններին։ Այս ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Տարեսկզբից Մասկի կարողությունը նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06