«ՔՊ-ական պատգամավորները բարձրագույն կրթություն չունեն, իսկ բուհ չավարտած ուսուցիչներին աշխատանքից ազատում են»․ Ոսկան Սարգսյան
![]() 209 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 17:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի սահմանամերձ 6 բնակավայրերի (որոնք 1000-ից ավել բնակչություն ունեն) վարչական ղեկավարներ օրենքի ուժով պաշտոնից ազատվել են, քանի որ բուհի դիպլոմ չունեն: Իսկ Հայաստանի մայր բուհի ավարտական կուրսից վտարված Նիկոլ Փաշինյանը գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն է զբաղեցնում։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների թվով 55 ուսուցիչներ աշխատանքից ազատվել են, քանզի ունեն միջնակարգ մասնագիտական կրթություն, բուհի դիպլոմ չունեն: Հիմա Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան, նույնիսկ հայտարարված մրցույթներով դրանք հնարավոր չի լինում լրացնել։ Աշխատանքից ազատված, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, մանկավարժական կրթությամբ ուսուցիչների մեծամասնությունը երկար տարիների մանկավարժական հաջող աշխատանքի փորձ ուներ։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ-ական պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, ով բուհ չի ավարտել։ Աժ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցողներ։ Եվ նրանք պետք է Հայաստանի համար կարևոր որոշումներ կայացնեն, դիրքորոշում արտահայտեն, երբ դրա համար բավարար գիտելիքներ, մասնագիտական ունակություններ չունեն։ Սա Նիկոլական աղաղաղակող խտրականություն է»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
