Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Միակ կողմը, որն այս պահին ստանձնել է միջնորդական առաքելությունը, Թուրքիան է»․ Արամայիս Աղաբեկյան

«Միակ կողմը, որն այս պահին ստանձնել է միջնորդական առաքելությունը, Թուրքիան է»․ Արամայիս Աղաբեկյան
153
Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 09:54

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջան-Հայաստան ուղիղ բանակցություններին ես կողմ եմ. ցանկացած միջնորդ իր շահն ունի, առավել ևս, երբ այդ միջնորդը շահագրգռված է Ադրբեջանի առավելություններով։
Այս պահին մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանի հետ բանակցություններից դուրս են մնացել միջնորդները՝ ԱՄՆ-ն և Եվրոպան։ Նրանց կամքով, թե նրանց կամքին հակառակ՝ էական չէ, կարևորն այն է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի ձեռամբ։ Արդյունքում, միջնորդների շարքում մնում են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։
Իրանի դեպքում Ադրբեջանն է շահագրգռված, որ վերջինս հիմնական խաղացող չդառնա, քանի որ Իրանը հանդիսանում է Հայաստանի բնական դաշնակիցը։ Ռուսաստանը դեռևս զբաղված է Ուկրաինայով, որտեղ որոշվում է ոչ միայն իր, այլև Պուտինի քաղաքական ապագան, և վերջինս նախընտրում է դեռևս համաձայնության գծի մեջ մնալ Էրդողանի հետ։
Միակ կողմը, որն այս պահին ստանձնել է միջնորդական առաքելությունը, Թուրքիան է, և նրա կանխակալ վերաբերմունքը կասկածի տակ կարող է առնել միայն Յուրի Դուդին հարցազրույց տված Ռավշան Ասկերովը։
Այնպես որ, «սիրելի» իշխանականներ, մուտիտ մի արեք. բանակցությունները լավ էլ միջնորդավորված են, այն էլ՝ շեֆի գրկին գտնվող գրքի վրա պատկերված ձյաձայի միջոցով։