«Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս»․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։
Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք՝ պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն առավոտյան գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Սոթքի հատվածում կրակոցներ են եղել․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։
Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։
Նրա այս գրառումից հետո ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել։
Իսկ ՊՆ նախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա։

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
8601:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
8300:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
8300:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
9000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
78Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
80Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
111Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
83Երեկ, 22:36