Խորթ մայրը քանոնով ծեծել է 10-ամյա երեխային․ նա տեղափոխվել է հիվանդանոց
![]() 453 Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 16:30 Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
10300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
173Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
277Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
162Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
171Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
25709.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
52809.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
33209.07.2025, 10:00