Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն է տարածվում սոցցանցերում»․ ԱՍՀՆ

«Աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն է տարածվում սոցցանցերում»․ ԱՍՀՆ
252
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 20:36

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ
սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։
«Զգուշացնում ենք․
Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։