Լոռու մարզում դանակահարված վիճակում և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։
Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
16415:42
Երեխան մահացած է ծնվել
10311:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
16700:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
177Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
168Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
228Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
171Երեկ, 14:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
24719.09.2026, 20:12