«Պարտության սիմվոլն այս իշխանությունն է՝ իր բոլոր սատելիտներով»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() 301 Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 17:18 «Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ենք մենք պարտվում։ Մեր պարտությունը սկսվեց 2018թ-ից, պարտությունը՝ դուխով-ցռաններն են, պարտությունը, երբ հայը դուրս եկավ հայի դեմ, երբ քույրը դուրս եկավ եղբոր դեմ, երբ զավակը դուրս եկավ հոր դեմ, երբ բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, երբ խուժանը հավաքվեց եկեղեցու բակում ու երբ հենց էդ նույն խուժանը ներխուժեց Վեհարանի շենք, երբ անաստված ու անբարոյականի զավակը քաշքշեց վեհափառին, ու կողքի կանգնած ոստիկանը՝ ոչ թե որպես ոստիկան, դա դեռ մի կողմ, որպես հայ մարդ, մի հատ լեն սիլլա չքաշեց մռթին, երբ ոտնահարվեցին ազգային արժեքները դպրոցում, համալսարանում, բակում ու հրապարակներում, երբ մահաբեր համավարակի պայմաններում ամեն ինչ թանկացավ ու դարձավ անկառավարելի, երբ Արցախը հայտարարվեց հայրենիք ու տուն, Հայաստան և վերջ, ու սկսվեց պայմանավորված պատերազմ, երբ հայի «նավոդկայով» խբվում էին զինվորների 10, 20,30 հոգանոց խմբեր, երբ առանց կրակոցի հանձնվում էին հայրենի տարածքներ, երբ զենքը ձեռքներին գերի էին հանձնվում՝ որտև բարոյալքված էին, երբ հայտարարվեց, որ հանձնվում է ամբողջ Արցախը, երբ ոստիկանը ծեծում է զոհվածի հորն ու մորը, երբ հայը՝ թուրքի համար, ծեծում է հային, երբ քո իսկ աչքի առաջ՝ քո հայրենիքը մաս-մաս կտրտում են ու լափում, երբ….. Պարտության սիմվոլն այս իշխանությունն է՝ իր բոլոր սատելիտներով, համախոհներով ու բարոյական նկարագրով։ Պարտությունը ֆուտբոլիստինը չէ, պարտությունը ամբողջ հայ ազգինն է, որ մինչև հիմա սրանք իշխանության են։ Պարտությունը նրանն է՝ ով հրապարակում գոռում էր. «հող հանձնողին՝ հողին կհանձնենք», բայց հիմա լուռ արածումա։ Ամեն օր դանակահարություն, կրակոց, վթար, թմրանյութ, «սուտի բազարներ», սպանություն, ինքնասպանություն՝ այ էսա պարտությունը, թե չէ ընկել ենք մի հատ ֆուտբոլի հետևից, որ մեզ մխիթարենք՝ թե պարտվեցինք։ Մաքրե՛ք սրանցից Հայրենիքը, ու կտեսնեք, թե ոնց է հենց էս նույն թիմը հրաշքներ գործում խաղադաշտում՝ հպարտ ու ոգեշնչված՝ որ ինքը Հարենիք ունի ու պաշտպանված է… կներեք ավելի կարճ չէի կարող… դեռ էլի ասելիք կա…ու անելիք»։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
