«Էդքան վարկ են վերցնում, թող մի 10 մլն դոլար էլ ավելացնեն, 180 ընտանիքի հանեն կեղտից»․ վթարային շենքի բնակչուհի

«Թող հստակ գրավոր պատասխան տան, թե երբ են մեզ տարհանելու։ Թող գան մի ժամ մեր տեղն ապրեն, խի իրանց երեխան երեխա է, մերը՝ չէ՞։ Մենք էլ ենք ուզում մարդավարի ապրենք»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի 68ա վթարային շենքի բնակչուհին։
Հիշեցնենք՝ նրանց և հարևան շենքը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչների խոսքով քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է խոստացել իրենց հարցը լուծել, ապահովել բնակարաններով, սակայն այժմ հերքում են, թե նման խոստում է եղել։ «Ասում են՝ բյուջե չունեն: Թող մի տարի ուշ վերանորոգեն էդ խաղադաշտերը, սպորտային դահլիճները, բայց մեր հարցին լուծում տան․․․Մենք բոլորս հարկեր ենք վճարում, մեր պարտավորությունները կատարում ենք, թող իրենք էլ իրենցը կատարեն։ Էդքան վարկ են վերցնում, թող մի 10 մլն դոլար էլ ավելացնեն 180 ընտանիքի հանեն կեղտից։ Էնքան են խաբել, գոնե մարդ գտնվեն իջնեն, մեզ պատասխան տան»,- ասում են բնակիչները։
Քաղաքապետարանից հայտնեցին, որ ակցիայի երեքական մասնակիցներ խումբ-խումբ կարող են բարձրանալ և հանդիպել պաշտոնյաների հետ, սակայն նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ իջնի և հանդիպի իրենց հետ։

Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
4400:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
46Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
63Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
129Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
139Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
90Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
147Երեկ, 18:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
111Երեկ, 17:42