«RTÜK-ը երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին կարգադրել է չցուցադրել բողոքի ցույցերը». Վարուժան Գեղամյան
![]() 215 Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 11:12 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ: Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը՝ RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը: Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (զլմ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ վերջերս հրապարակված գիտական հոդվածում։ Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
