«Քանի՞ անգամ եք «ջորիով» գնացել բանակցությունների». Հայկ Կոնջորյան
![]() 278 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 14:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը: «Ընդդիմության այս նախագիծը շուստրի պոպուլիզմ է: Ընդդիմությունն ասում ա՝ հա, համաձայն ենք, որ Կառավարության ծրագրով նախատեսում եք դա անել, բայց եկեք մեր բերած օրենքով մի հատ էլ ամրագրենք, որ դա պետք է տեղի ունենա ու ձգտում ենք դրան: Որ երբ Կառավարությունը էս թիրախին հասնի, ընդդիմությունը գա, ասի՝ տեսեք, մենք եթե այդ օրենքը չբերեինք, ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր խոստման կատարմանը»,- նշեց նա: «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փոխվարչապետերին մեքենա եք առել, խի՞ փոխվարչապետը Ջորիով չի գնում Ադրբեջանի փոխվարչապետի հետ բանակցության: Քանի՞ անգամ եք Ջորիով գնացել հանդիպման, գնացե՞լ եք... Մի հատ «Ջորի» չկա ձեր ապօրինի գույքի մեջ»,- հավելեց Կոնջորյանը: Հիշեցնենք՝ առաջարկվում է 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաև սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, սննդամթերքի կազմը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, իսկ որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասել է, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ. Կառավարության հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
