«Կոչ եմ անում միանալ հանրահավաքին՝ պահանջելով լուծել արցախցիների խնդիրները»․ Արթուր Խաչատրյան
![]() 559 Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 18:48 «Այսօր Հայաստանում ապրող արցախցի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Պատակահան չէ, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լքել է Հայաստանը։ «Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրիրը» ձախողվել է։ 25-30.000 ընտանիքների մի փոքր մասն է օգտվել։ Տրամադրվող գումարը չնչին է և չի կարող բավարարել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում․․․ «Կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման» («40+10 հազար դրամ աջակցություն») դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը հանգեցնելու է աջակցության կարիք ունեցող տեղահանվածների շրջանում սոցիալական անկայունության խորացմանը։ Այս ծրագիրը նույնպես անհասկանալի սահմանափակումներ ունի։ Մասնավորապես, եթե շահառուն տարեկան 10 օրվանից ավել բացակայում է, օրինակ այցելում է ազգականին, նա զրկվում է աջակցության գումարից։ Ավելին, դադարեցվում է նաև բացակայող անձի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի աջակցությունը։ Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին, ժամը 3-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում՝ բարձրաձայնելու իրենց սոցիալական, իրավական, և այլ ոտնահարվող իրավունքների մասին։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին՝ պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առջև ծառացած խնդիրները՝ մինչև ապահովվի նրանց վերադարձի իրավունք և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը»,- հավելեց պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
