«Եկավ, հասավ երկրորդ ընթերցում՝ «ժողովրդի կամարտահայտություն»-ը հանեցին»․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՄ անդամակցության նախագծի մասին
![]() 191 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 10:36 ԱԺ-ն քննարկում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Կառավարության առաջարկով նախագծի նախաբանի մի մասը՝ «արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը» հատվածը հանվել է։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «60 հազար քաղաքացիների ստորագրությունը նախագծում որպես ժողովրդի կամարտահայտություն էին ներկայացնում։ Եկավ, հասավ երկրորդ ընթերցում, Կառավարությունը որոշեց, որ էդ 60 հազար ստորագրությունը ժողովրդի կամարտահայտություն չէ, այդ տողը հանեցին, դրեցին մի կողմ։ Սա օրենքի ծաղր է»։ Նշենք, որ նախագծում «Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը խմբագրվել է այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
