«Հայկական կողմի հաղորդագրության մեջ չի նշվում, որ կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը». Հակոբ Բադալյան
![]() 189 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 10:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցի վերաբերյալ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարևոր և ուշագրավ է ձևակերպումը, որ՝ «պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած ձևի էսկալացիա անընդունելի է»: Հասկանալի է, որ հատկապես վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների, նաև ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների, և իհարկե նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության ֆոնին՝ որից բխող ռիսկերի մասին ես անցնող երկու-երեք շաբաթներին խոսել եմ և խոսում եմ պարբերաբար, շատ կարևոր է Վաշինգթոնից այդպիսի արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձև անընդունելի է: Իհարկե Վաշինգթոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետև գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան, և այստեղ որևէ մեկ բևեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել և քիչ է՝ իրավիճակ կանխորոշելու համար: Բայց, կրկնեմ, կարևոր է, եթե Վաշինգթոնը լինի այսպես ասած կայունության դիրքում: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որը գուցե դետալ է, բայց համենայն դեպս գրավում է ուշադրություն: Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը, կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չկա այդ մասին որևէ խոսք: Թեև, թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լիներ արտահայտել Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցում ռեգիոնալ կայունության մասին համակարծիք լինելու հանգամանքը, հաշվի առնելով ավելի վերևում նշածս գործոնները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
