«Կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն, վտանգ չեն պարունակում և մեր կողմից հայտարարության չեն արժանանում»․ Սուրեն Պապիկյան
![]() 274 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 18:42 Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշեց, որ Սյունիքի բնակիչներից ստացել է տեսանյութեր, որոնք արձանագրել են սահմանին ադրբեջանական կողմից կրակոցները, և հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է սահմանին։ «Երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ և՛ գրառումներից, և՛ նաև տեսանյութերն եմ դիտել։ Դրանով պայմանավորված՝ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չէ, բնականաբար, դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ուշիուշով հետևում է ամենին, և դրա լուծման տարբերակը, կարծում ենք, դիվանագիտական ճանապարհն է, և հարցի կարգավորումն այդ կերպ ենք պատկերացնում ու իրականացնում»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
