«Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ». Գեղամ Մանուկյանն ընթերցեց Նիկոլ Փաշինյանի նախկին ուղերձները

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «մենք չպետք է Ղարաբաղյան շարժումը շարունակենք»:
Դեռ 21 թ-ին Ստալինը, Բաղիրովը, Բերիան, Նուրիջանյանն էին ասում, որ Ղարաբաղյան շարժում չպետք է լինի: Հետո Սուսլովը, Կևորկովն էին ասում՝ չպետք է լինի, Էլչիբեյը, Մութալիբովը: Էսպես ասում էին, բայց Ղարաբաղյան շարժումը կա: Ես մինչև հարցիս պատրաստվելը փորձեցի նոթագրել՝ ինչ է Ղարաբաղյան շարժումը:
«Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է, խորապես ազգային և ժողովրդավար: Այն մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու, մեր ապագան տնօրինելու վճռականությունը: Փետրվարյան շարժումը հայոց վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, մենք վերագտանք մեր ազգային միասնությունը»:
Ճիշտն ասած՝ չէի հասցնի էդքան գրեի, դրա համար Նիկոլ Փաշինյանի՝ 2019 և 2022 թթ. ուղերձների մեջբերում էր»:

Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
3709:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
98Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
160Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
79Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
84Երեկ, 21:24