«Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղն արդեն հանձնել է, բայց ասում է՝ շարժումը չպետք է շարունակվի:
Դրա հետ փոխկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»:
Հիշեցնեմ՝ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:
Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը:

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
4201:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
4101:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
7100:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
60Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
61Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
61Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
97Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
100Երեկ, 22:49