««Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, դրսում գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը, դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է․ եթե նախկին նախագահներըն ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային գործընթացի մանրամասները:
Պարզ ասած, սա ասում է, որ հաշվետու է ոչ թե սեփական ժողովրդին, այլ իրեն հրապարակային ստորացրած և ապտակներ տված թշնամիներին, իսկ նախկին նախագահների անունները շոշափելով՝ ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը:
Պատանեկան ինքնադրսևորման չավարտվող փուլում գտնվող «Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին»:

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
10309:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
15403:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
15600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
14600:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
140Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
143Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
115Երեկ, 22:54