Այն որոշումը, ինչի համար դատախազը մեղադրում է Տարոն Մարգարյանին, Կառավարությունը կայացրել է բազմիցս. «Ժողովուրդ»
![]() 220 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի: Այսինքն՝ երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից քաղաքապետը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, բայց շուրջ 7 տարի քննելով այս հարցը՝ հիմա դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1984-Ա որոշումը, տեղեկացավ, որ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (անհատույց օգտագործման իրավունքով) տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող 1811.5 քմ մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը հետ են վերցրել և օտարել դասական աճուրդով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայումս իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը ամենևին էլ չի ծառայում ուսումնական նպատակի»: Մանրամասները՝ թերթի համարում: ![]() ![]() ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22



