Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի «գործընկերների և բարեկամների» հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային կառավարում ներդնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և «իշխանության բերել մի կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը», կարծում է Պուտինը։ Նման իշխանության հետ Ռուսաստանը կարող է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ և ստորագրել փաստաթղթեր, որոնք «կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»:
Ռուսաստանի համար այժմ անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ «վաղն ի հայտ կգան այլ առաջնորդներ», - ասել է ՌԴ նախագահը:
«Ես չեմ ասում, որ ուրիշներ տարբերակներ չկան, բայց սա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ-ի աշխատանքում նման պրակտիկա գոյություն ունի»,- հավելել է Պուտինը:

«Քաղաքական մրցակցությունը գնալով կորցնում է իր բովանդակային նշանակությունը»․ Մհեր Մելքոնյան
809:54
«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
3609:49
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»․ «Հրապարակ»
3109:36
ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
3209:30
Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
3809:24
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
4409:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
3909:12
«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
10902:06