«Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանը զիջումների ռուբիկոնը»․ Ոսկան Սարգսյան
![]() 241 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 13:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը համացանցում հրապարակել է կառավարական ամառանոցում իր ձվածեղ սարքելու, իր ու ընկերախմբի հեծանվային զբոսանքի տեսանյութերը, սոցիալական ցանցերում պարբերաբար երկար դասախոսություններ է անում տեսական տարբեր թեմաներով, որոնցից ինքը քիչ է հասկանում, ավելի ճիշտ՝ դրանց վերաբերյալ սխալ, աղավաղված պատկերացումներ, քիչ գիտելիքներ ունի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետերի՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար չի հրապարակում Ադրբեջանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի կետերը։ Նա թաքուն է պահում հայ հանրությունից, որովհետև դրանք միակողմանի զիջումներ են։ Սակայն Ադրբեջանը այդ 17 կետով չի բավարարվում, ամեն տեսակ զիջումների գնացած, իր խոսքերով՝ արցախյան շարժումը չշարունակած Նիկոլ Փաշինյանից պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդունել 350 հազար ադրբեջանցի «փախստականների», ապառազմականացնել Հայաստանը, պայքարել Հայաստանի «ռևանշիստական ուժերի» դեմ, Ադրբեջանի հետ համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարություն կոչված իրավական ֆարսի շրջանակներում, տեղեկություններ տրամադրել 1992-94 թվականների պատերազմում անհետ կորած 3900 ադրբեջանցիների մասին։ Ադրբեջանի այդ պահանջները ժամանակի ընթացքում կավելանան։ Ո՞րն է լինելու ամեն գնով իր աթոռը պահող Նիկոլ Փաշինյանը զիջումների ռուբիկոնը, մինչև ո՞ւր է նա զիջելու Ալիևին։ Եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր կոչվածը, ո՞վ երաշխավորելու դրա իրականացումը, այդ համաձայնագրի երաշխավոր, միջնորդ պետություն կամ միջազգային հեղինակավոր կազմակերպություն չկա։ 2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
