Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փաշինյանի «դեմոկրատական բաստիոնն» աչքը չի թարթելու Գյումրու ընդդիմադիր որևէ քաղաքապետի ազատազրկելու հարցում». Սամվել Ֆարմանյան

«Փաշինյանի «դեմոկրատական բաստիոնն» աչքը չի թարթելու Գյումրու ընդդիմադիր որևէ քաղաքապետի ազատազրկելու հարցում». Սամվել Ֆարմանյան
341
Երեկ, 05:12

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու ընտրությունները քաղաքական մեկ իմաստ ունեն․
1) Ընտրական տեղամասերում մերժել Նիկոլին ու ՔՊ-ին՝ շեղ տառերով արձանագրելով, որ ՔՊ-ն չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Դա առանցքային է ոչ միայն համաժողովրդական կոնսոլիդացիայի օրինակ ծառայելու համար: Այն շատ կարևոր ուղերձ կլինի նաև արտաքին աշխարհին:
2) Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր ուժերով միավորվել ընդդեմ ՔՊ-ի ու ստանձնել քաղաքի համատեղ կառավարման պատասխանատվությունը: Կշեռքին ավելին է, քան համայնքային խնդիրներն ու թեկնածուների հատվածական հնարավոր ամբիցիաները:
3) «Կոնսենսուս-ՔՊ» բանաձևի ու տեղական ընդդիմության համախմբման Գյումրու հաջողված օրինակը տեղափոխել Երևան, տարածել Հայաստանով մեկ՝ արդյունավետ քայլերով հասնելով Նիկոլի օկուպացիոն ռեժիմի կազմաքանդմանն ու տապալմանը:
Այս համատեքստից դուրս Գյումրու ընտրությունները քաղաքական որևէ այլ իմաստ չունեն:
Նիկոլի իշխանության պարագայում անհնար է արդյունավետ համայնքապետ լինել, առավել ևս՝ ընդդիմադիր քաղաքապետ: Բացառված է: Փաշինյանի դեմոկրատական բաստիոնն աչքը չի թարթելու ամենալկտի, ամենստոր միջոցներով հարամելու, հետապնդելու ու ի վերջո պաշտոնազրկելու ու ազատազրկելու Գյումրու ընդդիմադիր որևէ քաղաքապետի, ով ստեղծված իրավիճակը սխալ կգնահատի»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան