Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները»․ Գոհար Մելոյան

«Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները»․ Գոհար Մելոյան
375
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 12:30

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա Գյումրու ավագանու ընտրություններից մի քանի կարևոր արձանագրում․
-Եթե ընդդիմությունը չի միավորվում և ընտրություններից առաջ որոշում է առանձին-առանձին մասնակցել, ապա վարքագծային առաջնային կանոնը պետք է լինի «բացառապես իշխանության վրա կենտրոնանալու» սկզբունքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պետք է զերծ մնան միմյանց քննադատելու- քարկոծելու նախկին պրակտիկայից: Դա ծայրահեղ վնասակար է և ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին:
-Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները:
Ճիշտ է՝ Գյումրիում չորս ընդդիմադիր ուժ կարողացավ հաղթահարել անցողիկ շեմ և հաղթել իշխանությանը, սակայն ևս երկու ընդգծված ընդդիմադիր ուժ հանձինս՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, միասին ունենալով 6.6 տոկոս ձայն՝ չկարողացան անցնել անցողիկ շեմը, ինչի արդյունքում ընդդիմադիր զանգվածի նվազագույնը այդքան ձայներ փոշիացան:
Կարծում եմ ապագա ընտրություններին ընդդիմությունը պետք է մասնակցի փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ:
Շատ կարևոր է ընտրության ամբողջ գործընթացի վրա հասարակական պատշաճ վերահսկողությունը, ի դեմ՝ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների արդյունավետ և փոխկապակցված աշխատանքի:
Երեկ Գյումրիում ցանկացած անաչառ դիտորդական առաքելության, դիտորդի և ԶԼՄ-ի անձնվեր աշխատանքը ՆՎԱԶԵՑՐԵՑ իշխանության հսկայական վարչական ռերուսի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։
Խորին երախտիքս գործընկերներիս։
Այս առիթով վերհիշենք Չարենցի «Պատգամը».
«Ո՛վ հայ ժողովուրդ,
Քո միակ փրկությունը
Քո հավաքական ուժի մեջ է»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան