«Deutsche Welle-ի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում». Տաթևիկ Հայրապետյան
![]() 204 Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 23:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը․ ««Deutsche Welle»-ն օրեր առաջ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել Արցախի մասին, որը կոչվում էր «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․․․»։ Ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում, քանի որ շատ դրվագներով ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, նաև փաստում, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել Լեռնային Ղարաբաղում ունեցած իր ձեռքբերումների վրա։ Ֆիլմը դիտելիս պատահմամբ եմ հայտնաբերել, որ այնտեղ մի կարճ դրվագ կա մոտ մեկ տարի առաջ ֆիլմի հեղինակին տված իմ հարցազրույցից սարերի հետ մեր գերբնական կապի մասին։ «Մենք մեր սարերն ենք, և մեր սարերը մենք ենք, մենք այնքան փոխկապակցված ենք, սարերը պաշտպանում են մեզ և մենք պետք է պաշտպանենք մեր սարերը․․․ մենք պատկանում ենք այդ սարերին․․․»։ Ես ոչ մասնագիտական մեկնաբանություններ շատ հազվադեպ եմ տալիս, բայց այս դրվագով ցանկացա կիսվել, քանի որ իսկապես համոզված եմ՝ մեր ուժը մեր սարերից է: Նաև խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը մեխանիկորեն նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա». Արմեն Այվազյան (տեսանյութ)
6401:00«Եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում». Արմեն Աշոտյան
10200:30Վրաստանի նախագահը ստորագրել է վիճահարույց օրենքը
12000:19Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվեց
10100:00««Բարեփոխված» ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով խոշտանգում է հայ մարդուն»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
128Երեկ, 23:48Ոստիկանությունն ապահովելիս է եղել շարասյան անցումը, վարորդը հայհոյել է. ՆԳՆ
85Երեկ, 23:42«Արցախում հակամարտությունը մնում է չլուծված». Կանադայի ԱԳ նախարար (լուսանկար)
101Երեկ, 23:30«Եվրոպական Միության առաջնորդները գիտեն, որ այդ կառույցի դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար». Էդմոն Մարուքյան
134Երեկ, 23:18